ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը ստում է․ Նիկոլ Փաշինյանի «մեռնող» փաստաբանները

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը ստում է․ Նիկոլ Փաշինյանի «մեռնող» փաստաբանները
24.02.2025 | 10:01

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին ստում է՝ հայտարարելով, թե, իբր, Հայաստանն ընդունել է, ճանաչել է, որ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս է կազմում Ալմա Աթայի հռչակագրի ընդունման պահից սկսած, քանի որ ԼՂ–ն Սովետական Ադրբեջանի մի շրջան էր։

Ֆրանսիայի դեսպանն իր այս հայտարարությամբ նիկոլություն է անում՝ «Ղարաբաղը 30 տարի առաջ էին հանձնել, պարզապես խեղճ հարիֆ Նիկոլի ջեբը գցեցին» «պողոսների» համար նախատեսված ձևակերպման շրջանակներում։

Դեսպանը կա՛մ Ալմա Աթային նախորդած ու հաջորդած իրադարձությունների մասին չգիտի, կա՛մ ձև է անում, թե չգիտի։

Եթե Ղարաբաղը Ալմա Աթայի հռչակագրով ճանաչվել էր Ադրբեջանի մաս, ապա ինչի՞ շուրջ էին մինչև 44–օրյա պատերազմը բանակցում Հայաստանը, Արցախն ու Ադրբեջանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ֆրանսիայի, Ռուսաստանի, ԱՄՆ–ի միջնորդությամբ։

Իրականությունն այն է, որ Նիկոլ Փաշինյանը 2022թ․ հոկտեմբերի 6-ին Արցախը դվաճանաբար ճանաչեց Ադրբեջանի մաս՝ Ֆրանսիայի նախագահ Մակրոնի և եվրաչինովնիկ Շարլ Միշելի միջնորդությամբ, Թուրքիայի նախագահ Էրդողանին տված խոստման շրջանակներում ու ԱՄՆ նախագահ Բայդենի քավորությամբ։ Դրսի ուժերին հետաքրքրում էր ռուսական խաղաղապահների հեռացումն Արցախից, ու թքած, թե ինչ կլիներ հայերի հետ։

Մակրոնը շատ լավ գիտի, որ անձնական մասնակցություն ու մեղավորություն ունի Արցախում հայերի էթնիկ զտման հարցում ու փորձում է մաքրվել՝ իր դեսպանի շուրթերով հայտարարելով, որ Լեռնային Ղարաբաղը 34 տարի առաջ է ճանաչվել Ադրբեջանի մաս։ Դա այնքան լկտի սուտ է ու պատմության այնպիսի նենգափոխում, որ անգամ Ալիևը նման բաներ չի հայտարարում։

Մակրոնն ու մյուսները պետք է իրենց մեղքն ընդունեն ու ամբողջ կյանքում ապրեն հանցագործի զգացողությամբ։ Թրամփի ընտրությունից հետո նրանք քաղաքական դիակներ են։

Ինչ մնում է Նիկոլ Փաշինյանին, ապա մակրոնները նրան պետք է բացատրեն, որ ժամանակը սպառվել է, որ Նիկոլն իր սև գործն արեց ու Զելենսկու հետ պետք է մտածի սեփական կաշվի փրկության մասին։

Անդրանիկ Թևանյան

Դիտվել է՝ 2091

Մեկնաբանություններ